Ջրհեղեղ՝ Թուրքիայում. Իզմիրը թաղվել է անձրևաջրերի մեջ

Բնությունը շարունակում է իր սև կատակները Թուրքիայի Իզմիր քաղաքի հետ կամ վրա։

Դեռ անցյալ տարվա ավերիչ երկրաշարժից ուշքի չեկած, հիմա էլ Իզմիրը թաղվել է անձրևաջրերի մեջ։ Երեկվա հորդառատ անձրևների պատճառով քաղաքում խոշոր ջրհեղեղ է եղել։

Գրեթե բոլոր կոմունիկացիոն ենթակառուցվածքները պարալիզացվել են, իսկ վերգետնյա երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաները վերածվել են սուզանավերի։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ