Առաջին կադրերը ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթի և Սոնայի հարսանիքից

Այսօր՝ 26.01.2019-ին կայանում է ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթ Գրիգորյանի և նրա ընտրյալի՝ Սոնայի հարսանիքը:

Հիշեցնենք, որ «Հայզինվոր»-ի հետ զրույցում Դավիթն ասել էր. «Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ:
Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի- տեսա ական է:

Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից….Ազգային հերոս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես»:

Ձեր ուշադրությանն է ներկայացնում հարսանեկան առաջին տեսանյութը`

Ապրիլյան պատերազմի հերոս Davit Grigoryan -ի Հարսանյաց հանդեսը

Posted by Gevorg Manveli Araqelyan on Saturday, January 26, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ