Սաուդյան Արաբիան Կարմիր ծովի ափին էկո-քաղաք կկառուցի: Այս մասին հունվարի 11-ին հայտնել է ANBA- ն:
Քաղաքը, որը ստացել է The Line նախագծային անվանումը, կհայտնվի երկրի հյուսիս-արևմուտքում։ Դրա շինարարությամբ կզբաղվի Neom ընկերությունը։ Ածխածնի զրոյական արտանետումով բնակավայրում ավտոմեքենաներ եւ ավտոմայրուղիներ չեն լինի։«Որպես Neom-ի տնօրենների խորհրդի նախագահ՝ ես ներկայացնում եմ ձեզ The Line-ը․ 170 կմ երկարությամբ քաղաքը, որը կպահպանի բնության 95%-ը իր սահմաններում: Այնտեղ չեն լինի ավտոմեքենաներ, փողոցներ և ածխածնի արտանետումներ…Մենք պետք է մեր քաղաքները դարձնենք ապագայի քաղաքներ»,– հայտարարել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը:
Արքայազնի խոսքերով ՝ քաղաքի բոլոր կարևոր օբյեկտներ հասնելու համար ոտքով հինգ րոպե կպահանջվի, իսկ բնակավայրի սահմաններում բարձր արագությամբ էկոլոգիապես մաքուր տրանսպորտով ուղևորությունը կտևի 20 րոպեից ոչ ավելի:Neom-ի մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ The Line-ը կդառնա «քաղաքային դիզայնի և 20-րդ դարում բնության հետ ներդաշնակ ապրելու հարմարավետության օրինակ»:
Քաղաքի շինարարությունը կսկսվի 2021 թվականի առաջին եռամսյակում և կֆինանսավորվի Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի կողմից: Ենթադրվում է, որ մինչև 2030 թվականը նախագիծը 380 000 աշխատատեղ կստեղծի և 48 մլրդ դոլար կավելացնի երկրի ՀՆԱ-ում:Եռաստիճան քաղաքի աշխատանքը 100 տոկոսով էկոլոգիապես մաքուր էներգիայով կկարգավորի արհեստական ինտելեկտը։
Ըստ «Daily Mail»-ի Էկո քաղաքի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2025 թվականին, կարժենա 100-200 միլիարդ դոլար: