Լրագրող Անի Քոչարը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարեն և Գևորգ Գևորգյաններ
Երկու եղբայրները միասին ծառայել են ոստիկանության ներքին զորքերում: Գևորգը շարքային էր, իսկ Կարենը կրտսեր սերժանտ, խմբի հրամանատար: Գևորգն ամուսնացած էր, ուներ աղջիկ 1,5 տարեկան։ Կարենը սովորում էր ՀՊՏՀ-ի 5-րդ կուրսում։ Սեպտեմբերի 28-ից եղբայրները մասնակցել են Արցախում ծավալված մարտական գործողություններին:
Մեկ ամիս Քարվաճառում քաջաբար կռվելուց հետո տեղափոխվել են Շուշի, որտեղ մինչև վերջին շունչները պայքարել են թշնամու հրոսակների դեմ և նոյեմբերի 7-ին անմահացել:Որոնողական աշխատանքների արդյունքում եղբայրների մարմինները գտնվել են նոյեմբերի 17-ին Շուշիի մատույցներից»։