Շուշիում իր անունը կրող ՀԵՐՈՍ թոռանը կորցնելուն չդիմացավ․․․ երկու Գևորգ, երկու գիտակցված անմահություն․․․

Կյանքից հեռացավ Հայ պետական և իրավական մտքի շտեմարանը, հայրենասիրության խորհրդանիշ և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի լեգենդ, իմ ուսուցիչ Գևորգ Հովսեփյանը։

Հեռացավ կյանքից գիտակցաբար՝ չկարողանալով և ի զորու չլինելով իր ծերացած մարմնի և տակավին երիտասարդ հոգու մեջ կրել հարազատ հոգու կորստի և Հայրենիքի պարտության անտանելի ցավը, կսկիծը։

Շուշիի մատույցներում պատերազմի վերջին օրերին իր անունը կրող ՀԵՐՈՍ թոռանը կորցնելուց հետո այլևս չցանկացավ շարունակել ապրել, իմաստազուրկ հռչակեց իր կյանքը և ինքն իրեն դատապարտեց մահվան, բայց իրականում ուղղություն վերցրեց դեպի իրական անմահություն, այնտեղ, ուր Գևորգ կրտսերն է, իր կյանքի իմաստն ու նշանակությունը, իր կենսաբանական և հոգեւոր շարունակությունը։

Երկու գիտակցված մահ, երկու գիտակցված անմահություն։

Գնաս բարով, ընկեր Հովսեփյան, հասիր հերոս Գևորգին, փարվիր նրան ու մեր՝ ապրողներիս կողմից փոխանցիր նրան. ՆԵՐԻ՛Ր ՄԵԶ ՀԵՐՈՍ . . .

Արթուր Ղազինյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ