«Ադրբեջանից կաշառք է վերցրել և դшտшպшրտվել 4 տարի ազшտшզրկմшն». ԵԽԽՎ նախկին պատգամավորի արկածները

Եվրոպայի խորհրդում ծավալված կnռnւպցիnն uկшնդшլի կենտրոնում հայտնված իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն Ադրբեջանից կաշառք վերցնելու համար դшտшպшրտվել է 4 տարի шզшտшզրկմшն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է La Repubblica-ն՝ նշելով, որ նման վճիռ է կայացրել Միլանի դատարանը:Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը 2016 թ. փետրվարին քրեшկшն գործ էին հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է:

Վոլոնտեն մեղшդրվnւմ էր 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կшշшռք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում: Գումարը նրան էր փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել էր Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը:

Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ուներ երկու գլուխ` կшշшռшկերnւթյnւն և փողերի լվացում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ