ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարն ասում է տեղյակ չեմ եղել, բա տանձի պոչ էիր աշխատում

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը TV5-ի եթերում հայտարարում է, որ պատերազմի օրերին իրեն հայտնի չեն եղել ՌԴ-ի կողմից արված առաջարկները:

Միքայել Համբարձումյանը այս էժան հայտարարությունով առաջին հերթին ինքն իրեն է նվաստացնում։ Ի՞նչ է, ԱԱԾ պետի պաշտոնում տանձի պոչ էր աշխատու՞մ, դրա համար տեղյակ չէ՞ր։

Իսկ միգուցե տեղյակ էր, թե ինչ են առաջարկել, տեղյակ էր որ պարտվում ենք, ու պարտությունից 5 րոպե առաջ հրաժարական տվեց, որ պատասխանատվությունից զերծ մնա։

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը այս աստիճանի պարզամիտ լինել չի կարող էլի, չհամոզեք… սրա նման մեկն էլ կար, ասում էր, թե բա առավոտյան մամուլից է իմացել, որ պարտվել ենք։

Միքայել Համբարձումյանին խորհուրդ կտամ ընդհանրապես չանել քաղաքական տափակ հայտարարություններ, այլապես ստիպված կլինի կիսել Վանեցյանի ճակատագիրը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ