ՌԴ դեսպանատան մոտից պաստառը հանված է, 30֊40 հոգի ցուցարարները հեռացված են

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ բող ոքի ակցիա են անում հայ համայնքի ներկայացուցիչները՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը նշեց, որ ռուսահայ համայնքը դեմ է բոլոր այն հակահայկական որոշումներին, որի տակ հնարավոր է ստորագրի ու ստորագրել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասում ենք՝ ոչ։ Նիկոլ Փաշինյան անունով վարչապետը չի լիազորվել ժողովրդի կողմից ու իրավունք չուներ ստորագրել նոյեմբերի իննի փաստաթուղթը։ Եվ մենք դեմ ենք, իրական ժողովուրդը դեռ կվերականգնվի, ոտքի կկանգնի, կհամախմբվի, ու մենք վստահաբար հետ կբերենք այն ամենը, ինչ հնարավոր է հետ բերել մեզ համար առաջիկայում»,- ասաց նա։

Ակցիայի մասնակիցները նաև ստորագրահավաք են կազմակերպել դեսպանատան առաջ։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Մոսկվա, որտեղ կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Հեղափոխության պահապաններ նախաձեռնության անդամ Հայկ Ստեփանյանը Այս առթիվ քիչ առաջ գրառում է կատարել, նա գրել է՝ ՌԴ-ում Հայաստանի Դեսպանատան դիմաց պաստառը հանված է: 30-40 հոգի ցուցարարնները հեռ ացված են: Մենք մեր Վարչապետի կողքին ենք: Հեղափո խության պահապանները տեղում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ