Երկար ընդմիջումից հետո այսօր համացանցում արդեն հայտնվել է Անժելա Բարխուդարյանի նոր տեսահոլովակը «Իմն ես»։ Ծնվել է 1980թ. մայիսի 23-ին, Թբիլիսիում:
8-ամյա կրթությունն ստացել է տեղի թիվ 98 միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Երևան և 1997թ. ավարտել Ս.Լիսիցյանի անվան թիվ 34 միջնակարգ դպրոցը:
1993թ. ավարտել է Թբիլիսիի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը։2002-06թթ աշխատել է «Հայ TV» հեռուստաընկերությունում` որպես «Պլյուս-Մինուս» երաժշտական հաղորդման հաղորդավար, որի համար 2003թ. արժանացել է «Ազգային մրցանակաբաշխության» «Տարվա լավագույն երաժշտական հաղորդում» մրցանակին:
2004-07թթ աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում` որպես մեներգչուհի: Թողարկել է մեկ ձայնասկավառակ` «Մեկ կաթիլ սեր» անվանումով, որտեղ զետեղված են տարբեր կոմպոզիտորների երգեր, ինչպես նաև իր անհատական ստեղծագործությունները: