10 կամուրջներ, որոնք շինարարական արվեստի լավագույն նմուշներն են

Կամուրջները ծառայում են ոչ միայն որպես «պետքական» կառույցներ, այլ նաև որպես իսկական տեսարժան վայրեր, որոնք պարտադիր այցելում են զբոսաշրջիկներ տարբեր երկրներից:Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաարտասովոր կամուրջների մասին:

 1․Սան Շան կամուրջ /Չինաստան/

 

2․Մուրինսել/Ավստրիա/

3․ «Հենդերսոն Ուեյվ» – Սինգապուր

 

Քանի որ կամուրջը  գծագրված է փայտե «կողերի» տեսքով` անցորդներին արևից պաշտպանելու համար, այն տալիս է յուրահատուկ, ալիքաձև տեսք: Այն հանրությանն է ներկայացվել 2008թ.-ին, որի վրա ծախսվել է 25,5 միլիոն դոլար: Երեկոները, երբ կամուրջը լուսավորվում է, երևում է նրա ամբողջական գեղեցկությունը:

 

4․Ինֆինիտի կամուրջ/Անգլիա/

180 մետր երկարություն ունեցող Infinity («Անվերջություն») կամուրջը Ստոկտոն Օն Թիս քաղաքի կամուրջների ու առափնյա գոտիների վերականգնմանն ուղղված նախագծի առաջին աստիճանն է: Հետիոտների ու հեծանվորդների համար նախատեսված նոր կամուրջը միացնում է Թիս գետի հյուսիսային ափին գտնվող պարկը հարավային ափին գտնվող համալսարանական շենքի ու բիզնես պարկի հետ:

Գիշերը կամրջի կամարները և դրանց արտացոլանքը ջրում ձևավորում են անվերջության նշանը:

 5․«Երկնային կամուրջ»/Մալազիա/

 

6․Օձաձև կամուրջ/Ավստրալիա/

 

7․ «Կլոր կամուրջ»/Ուրուգվայ/

«Կլոր կամուրջ»-ը նոր ճանապարհի մի մասն է, որն անցնում է Ուրուգվայի ափի երկայնքով ու մի քանի հանգստավայրային քաղաք միացնում: Այն գտնվում է Գարզոն ծովալճակում:

8․Zaragoza Bridge /Իսպանիա/

 

 

2008 թվականին Իսպանիայի Սարագոսա քաղաքում անցկացվել է ջրի վրա շինարարությանը նվիրված համաշխարհային ցուցահանդես: Հատուկ այս իրադարձության համար ճարտարապետ Զահա Հադիդը կամուրջ է նախագծել, որով այցելուները հասել են ցուցահանդեսի վայր:

 Այժմ այնտեղ գտնվում են ինտերակտիվ ցուցահանդեսային հարթակներ և անցկացվում դիզայնին, ճարտարապետությանն ու նոր տեխնոլոգիաներին նվիրված վարպետության դասեր:

 9․Lucky Knot, Չինաստան

 

 

Չինաստանի Չանշա քաղաքի Lucky Knot  («Երջանիկ հանգույց») կամուրջը լուծում է ոչ միայն տրանսպորտային, այլ նաև ռեկրեացիոն խնդիրներ. այն իրար է կապում պարկը, ճանապարհը և առափնյա գոտին, որոնք գտնվում են տարբեր բարձրությունների վրա: Կամրջից բացվում է գետի, քաղաքի և լեռների համայնապատկերը, իսկ երեխաներն օգտագործում են կառույցը որպես խաղահրապարակ:

185 մետր երկարություն ու 24 մետր բարձրություն ունեցող կամուրջն ամբողջությամբ պատրաստված է պողպատից: Միահյուսված ժապավենների տեսքով կառույց ստեղծելու համար ճարտարապետներին ոգեշնչել է նախշերի չինական արվեստը, որում հանգույցը հաջողություն է խորհրդանշում: Կամուրջը երեք երթուղի է միավորում՝ պարզեցնելով հետիոտների ճանապարհը դեպի տարբեր կետեր:

10․Storseisundet, Նորվեգիա

 

 1989 թվականին Նորվեգիայում 8 կամրջից բաղկացած Ատլանտյան ճանապարհ է բացվել, որոնցից ամենաերկարը՝ Storseisundet-ը, կապում է մայրցամաքն Ավերոյ կղզու հետ: Հաճախակի փոթորիկների պատճառով կամրջի շինարարությունը տևել է 6 տարի:

 259 մետր երկարություն ու 25 մետր առավելագույն բարձրություն ունեցող կառույցը կանգնած է երկու հենակի վրա: Բարձրորակ բետոնի շնորհիվ կառույցը դիմանում է անբարենպաստ եղանակային պայմաններին ու հսկայական ալիքներին: Կամրջի մոտ զբոսաշրջիկների ու վարորդների համար նախատեսված չորս ավտոկայանատեղ կա՝ փոթորկի ավարտին սպասելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ