ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Ինչպես է տեղի ունեցել «varks.am»-ի կողոպուտը

Ոստիկանները բացահայտել են Varks.am-ի Արաբկիրի մասնաճյուղում կատարված ավազակությունը:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունվարի 21-ի առավոտյան ավազակային հարձակում էր կատարվել Արաբկիրում։

Դիմակավորված անհայտ անձը մտել էր Կոմիտասի պողոտայում գտնվող վարկային կազմակերպության մասնաճյուղ և դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 դրամ։

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Արաբկիրի բաժինների ծառայողները, ձեռնարկելով համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ժամերի ընթացքում պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը և հայտնաբերել նրան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դեպքի հաջորդ օրը՝ հունվարի 22-ին, մայրաքաղաքում հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին է բերման ենթարկվել Երևանի բնակիչ 25-ամյա Սամուել Ֆարմանյանը։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։  Կատարվածի մանրամասները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ