Դա աննախադեպ անբարոյականություն էր: Ես մասնակիցն եմ եղել այդ ամենին, Տ. Պասկևիչյանին էին խնդրել, նա էլ ինձ զանգահարեց, ասաց, որ Մարտի 1-ի մասին անաչառ ֆիլմ են ուզում նկարահանել ռուս լրագրողները, ինձ խնդրել են դիմել ծնողներին, իսկ ծնողները շատերին չէին վստահում, լրագրողներին մոտ չէին թողնում, և իմ երաշխավորությունն այն մասին, որ անաչառ ֆիլմ է նկարահանվելու, թույլ տվեց ներգրավել բոլոր ծնողներին:
Այնպես որ, ադ ֆիլմի կազմակերպման «մեղավորներից» մեկը ես եմ, ես հավատացել եմ լրագրողներին, որոնք երաշխիքներ ներկայացրին… Ես միամտորեն տվել եմ մեր արխիվային նյութերը, ֆոտոները, նվիրել եմ Տ. Պասկևիչյանի ֆիլմը և մեր հրատարակած գիրքը, և մեր երաշխավորությամբ բոլոր ծնողներին տարել են նկարահանման:
Երկու-երեք ժամ նկարահանել են, հաց ենք կերել, գերեզմաններին ծաղիկ ենք դրել, ծնողները հուզվել են, պատմել են իրենց ծանր տպավորությունների մասին…
Երաշխավորում էին, որ ուժեղ և անաչառ ֆիլմ է լինելու, անգամ նկարահանելիս հուզվել, լացել են նկարահանողները, ասում էին՝ այդ եղերագործությանը ծանոթանալուց հետո խմել են, որ սթրեսը անցնի:
Թե ինչ կատարվեց հետո, կամ գուցե սկզբից էր նախատեսված այդ ամենը, ամեն դեպքում եղավ այն, ինչ եղավ: Հետո նորից են եկել Երևան նկարահանման, եկել է նաև Ռոման Բաբայանը, որին ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել, բայց, փաստորեն, նա կանգնած է եղել այդ ամենի ետևում:
տեսանյութը՝ 1in.am