«Մամ ջան, քեզ շատ եմ սիրում, խոստացի, որ մի գրամ արցունք չես թափի»․ զոհված Սամվել Գևորգյանի նամակը

Արցախյան պատերազմում զոհվել է ժամկետային զինծառայող Սամվել Գևորգյանը: Սամվելը ծառայել է Մարտակերտի Ներքին Հորաթաղ գյուղում, հրետանավոր էր:

«Ես անպայման պիտի գնամ ծառայեմ, որովհետև ես ապագայում շատ լավ մասնագետ պիտի դառնամ»,- պատմում է Սամվելի մայրը՝ Մարինե Հակոբյանը:

Սեպտեմբերի 27-ին Սամվելը մորը նամակ է գրել. «Մամ ջան, ես քեզ շատ եմ սիրում, բայց խնդրում եմ խոստացի, որ մի գրամ արցունք չես թափի, ամեն ինչ լավ ա լինելու»:

Սամվել Գևորգյանը զոհվել է ծնունդից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 8-ին, ծնողները մահվան լորրը իմացել են ծննդյան օրը՝ հոկտեմբերի 9-ին:

«Ամբողջ օրը մտածում էի, ասում էի՝ Աստավծ, թող խաղաղ լինի այս օրը երկինքը, որ իր 20 ամյակը խաղաղ հիշի կռվի մեջ չլինի, բայց պարզվեց այդ օրը նույնիսկ լույս չէր բացվել իմ երեխայի վրա»,- ասաց մայրը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ