«Նման հիմար մտքեր ասող ադրբեջանցիներին եմ դիմում, հասկանում եմ ոգևորվել եք, բայց… » . Վլադիմիր Սոլովյովի պատասխաը ադրբեջանցի լրագրողին

Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը իր ուղիղ եթերում խոսելով ադրբեջանցի լրագրողի հետ , մի անգամ ևս թարմացրեց ադրբեջանցու հիշողությունը ասելով , որ ոգևորվել եք, օգտվել եք ՀՀ-ում կատարվող իրադարձություններից, սակայն հիմարություններ են, թե Երևանը ադրբեջանական քաղաք է , ձեր այս մտքերը ծիծաղելի է ամբողջ աշխարհում.«Գնալով համոզվում եմ, որ ադրբեջանական դպրոցների մեջ լավ չեն գործերը պատմության հետ։ Հենց նոր ինձ գրում է ադրբեջանցի լրագրող և ասում, թե բա 1918թ.-ին մենք են հայերին տվել «Իրիվանը»։

Իրիվան ասելով նրանք ի նկատի ունի Երեւան քաղաքը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ադրբեջանցիները հայերին տվել են Երևանը։Պատկերացրեք, որ ադրբեջանցիները հայերին տվել են մ.թ.ա. կառուցված Երևանը, որն ավելի հին քաղաք է, քան Հռոմը։ Ադրբեջան չի եղել մ.թ.ա., այդտեղ ադրբեջանցի չի եղել, բայց չգիտես ինչպես Երևանը եղել է ադրբեջանական։ Հետո` մոտ 2600 տարի հետո` 1918թ.-ին ադրբեջանցիները մեծահոգաբար հայերին հանել և տվել են Երևանը։

Այժմ դիմում եմ այդպիսի հիմար մտքեր ասողներին, հասկանում եմ հաղթել եք, ոգևորվել եք, օգտվել եք ՀՀ-ում կատարվող իրադարձություններից, սակայն հիմարություններ են, թե Երևանը ադրբեջանական քաղաք է , ձեր այս մտքերը ծիծաղելի է ամբողջ աշխարհում, իսկ ո՞վ է դրան հավատալու։ Դուք ինքներդ հավատու՞մ եք Ձեզ». – ասել է Վլադիմիր Սոլովյովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ