«Կովկաս» ռեստորանում ռումբ է տեղադրված. (ահազանգ). ինչ են հայտնաբերել ոստիկանները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 25-ին, ժամը 21:05-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Փրկարարները ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ