«Այ սա հզոր օրհներգ է». Ալեն Սիմոնյանը նոր օրհներգ է հրապարակել

ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեսբուքյան էջում նոր հոլովակ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

«Այ սա հզոր օրհներգ է, որն համապատասխանում է բոլոր պահանջներին»:

«Մեր հայրենիք», Հայաստանի ազգային օրհներգը։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։

Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Այն առաջին անգամ հնչել է 1885 թ. մարտի 15-ին, որպէս Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը[1]։ Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին:

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգը ստեղծվել է 1944 թվականին՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության և բանաստեղծ Սարմենի խոսքերի հիման վրա։

Այն որպես օրհներգ հնչեց մինչև 1991 թվականը, որից հետո Հայաստանի երրորդ հանրապետության Գերագույն խորհուրդը ՀՀ պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) օրհներգը՝ բանաստեղծական տեքստում կատարելով որոշ փոփոխություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ