ՀՀ մի մասում սպասվում է անձրև,իսկ մյուսում՝ ձյուն. ԱԻՆ-ը նախազգուշացնում է վարորդներին անցնել ձմեռային անվադողերի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի  13-ին առանձին շրջաններում, 14-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Թեև նոյեմբերի 12-ին՝ ցերեկը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են եղել, այնուհանդերձ, վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հիդրոօդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:

Նոյեմբերի 12-17-ը մայրաքաղաք Երևանում և ՀՀ տարբեր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ