Ֆրանսիայում գողացել են 350 հազար եվրո արժողության գինի

Անհայտ անձինք Ֆրանսիայի արևելքում գտնվող Saone-et-Loire քաղաքում հափշտակել են հարյուրավոր շիշ գինի՝ ընդհանուրը շուրջ 350 հազար եվրո արժողության։

Կողոպուտը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան Relais Château-ում։Անհայտ անձինք ջարդել են նկուղի դուռը և դուրս բերել հարյուրավոր շիշ գինի: Ազդանշանային համակարգի ձայնից արթնացած տերը դեպքի մասին զեկուցել է ժանդարմերիային, որն էլ իր հերթին պարեկ է ուղարկել ՝ կողոպտիչներին բռնելու համար:

Հետապնդման ընթացքում հանցագործները գինու շշեր են նետել իրավապահների ուղղությամբ: Հարձակվողները գողոնը թողել են Լիոնի մոտակայքում գտնվող Բրոն քաղաքի մոտ և փախուստի դիմել։ Առնվազն երեք մարդ գտնվում է հետախուզման մեջ:

Առաջին կողոպուտը Relais Château-ում կատարվել է երկուշաբթի օրը։Այդ ժամանակ անհայտ անձինք գողացել էին մոտ 200 հազար եվրո արժողության գինի :

Ներկայում դեռ պարզված չէ,արդյո՞ք այս երկու կողոպուտները կատարել են նույն անձինք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ