Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդուն Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու գործընթացը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, չի բացառվում, որ Պրահայի ղեկավարությունը Նարեկ Սարգսյանին չհանձնի ՀՀ իրավապահներին:
Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելը այդքան էլ հեշտ չի լինելու, չի բացառվում, որ անգամ չհանձնեն էլ, քանի որ նա միգուցե փորձի ներկայանալ որպես փախստական:
Հայտնի է, որ նա այլ երկրի քաղաքացու անուն -ազգանուն է կրում եւ, փորձելով ներկայանալ փախստական կամ քաղաքական հալածյալ, ասի, թե առհասարակ, չի ցանկանում վերադառնալ Հայաստան: Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ-ում Ինտերպոլի ազգային բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների հետ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:
Նարեկ Սարգսյանի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նրա Հայաստան տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով: