Մայրը Covid-19-ից մահացել է հիվանդանոցում` դստեր կողքին

Անգլիական Լիսթերշիրի Ուիթվիկ քաղաքից 76-ամյա Մարիա Ռիկոն, որը երկու դուստրերի հետ Covid-19-ով հիվանդանոցում էր, մահացավ նրանցից մեկի մոտ`ասելով, որ չի վախենում մահից: Նա հանեց թթվածնի դիմակը` նրանց հետ խոսելու համար, չնայած գիտեր, որ դա արագացնելու է իր մահը: Նրա դուստրը՝ Անաբել Շարման ասաց, որ ուրախ է, որ մայրը միայնակ չէ:

«Հենց որ մենք նրա դիմակը հանենք, նրա կյանքը կավարտվի: Դուք շատ ժամանակ չունեք», — ասել էին նրան բժիշկները: Ռիկոն ասել էր, որ ինքը գիտի այդ մասին: Ինչպես պարզաբանեց Շարման, նրա մայրը մահացել է դիմակը հանելուց մոտ կես ժամ անց: «Նա մեզ ասաց, որ չի վախենում մեռնելուց, որ պատրաստ է: Եվ նա ասաց ինձ, որ պետք է շատ պայքարեմ, քանի որ տանը երեխաներ ունեմ», — ասաց 49-ամյա Շարման:

«Մենք նրա ձեռքը բռնեցինք մինչև վերջին շունչը», — ավելացրեց նա: Անաբել Շարման համացանցում տեղադրել է իրենց վերջին լուսանկարը`վիրուսի վտանգի վրա պատշաճ ուշադրություն հրավիրելու համար: «Ես կցանկանայի խնդրել մարդկանց հետևել անվտանգության կանոններին և մտածել ուրիշների մասին», — ավելացրեց Անաբել Շարման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ