Ռուսաստանում կնոջ ստամոքսից 300 գրամանոց մազափունջ են հանել

Կիրովի շրջանում բժիշկները 16-ամյա աղջկա ստամոքսից մազերի կծիկ են հանել, հաղորդվում է մարզի կառավարական կայքում:

Բժիշկները ռուս կնոջ մոտ տրիխոբեզոար են հայտնաբերել` մազերի 300 գրամանոց կծիկ` 10-ից 15 սմ տրամագծով:

Նյարդավիրաբույժ Էդուարդ Սիրչինը բացատրել է, որ տրիխոբեզոարը չմարսված նյութերի կուտակում է, որոնք մարդու ստամոքսում ամուր կծիկի են վերածվում, տվյալ դեպքում՝ մազերի կծիկի։ Բժիշկը ասում է, որ դրան կարող է հանգեցնել մազերի ծայրերն ակամա կծելու սովորությունը: Ըստ նրա, երբեմն մի քանի տարի կարող է տևել, նախքան որևէ ախտանիշ կհայտնվի: Ժամանակի ընթացքում որովայնի ցավ, սրտխառնոց և փսխումներ են սկսվում։

Հիվանդը խոստովանել է, որ իրոք մազերի ծայրերը կծելու սովորություն է ունեցել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ