«Ես չեմ կարող ԼՂ անունից բանակցել, ես ներկայացնում եմ ՀՀ-ն». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում ելույթ ունենալուց հետո մասնակցել է տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլիսի ասուլիսին:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դավոսյան հանդիպման շրջանակում քննարկել է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցը:

«Այն բոլոր հարցերը, հանրային հայտարարությունները, որոնք ես արել եմ, քննարկվել են մեր հանդիպման ընթացքում: Ես բազմիցս ասել եմ, որ բանակցային գործընթացում ներկայացնում եմ ՀՀ-ն: Մի պարզ պատճառով չեմ կարող ներկայացնել Արցախը, քանի որ այնտեղի քաղաքացիներն ինձ վարչապետ չեն ընտրել, նրանք ունեն իրենց կառավարությունը: Ես չեմ կարող ԼՂ անունից բանակցել: Դա բոլորին է հասկանալի»,-ասել է Փաշինյանը:

Նա նկատել է, որ բոլորին էլ հետաքրքրում են իր ու Ալիևի բանակցությունների մանրամասները, սակայն դրանք ամբողջությամբ չի կարելի ներկայացնել՝ էթիկայի կանոններից ելնելով:

«Այնուհանդերձ՝ բոլորը, ընդհանուր առմամբ, գիտեն՝ ինչ ենք խոսել: Բանակցություններն ընթացել են այն շրջանակում, որը համապատասխանում է իմ հրապարակային հայտարարություններին: Դեռևս նոր բան չկա»,-եզրափակել է վարչապետը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արցախը պետք է բանակցային գործընթացի մաս կազմի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում պատասխանում է լրագրողների հարցերին

Posted by Medianews on Friday, January 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ