Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է երեկ Փարիզում Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Ըստ Բաքվի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «հակասում է ՀՀ արտաքին քաղաքականությանը»:
Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել «գործնական քայլերի» անցնել՝ նշելով, որ Հայաստանը «չունի այլընտրանք, քան Ադրբեջանի հողերից իր զորքերի դուրսբերումը»:
Նիկոլ Փաշինյանն, իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամյակներ շարունակվող պայքարն իր ճակատագիրը տնօրինելու համար դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի»: