Իտալացի հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանոն Արցախի զnհերի հիշшտшկին նվիրված ստեղծագործություն է ներկայացրել

Իտալացի հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին Արցախին նվիրված ստեղծագործություն է նարեկայացրել:

Երաժիշտը կատարման տեսնայութը հրապարակել է ֆեյսբուքի իր պաշտոնական էջում: Վոկալիզի համար նա շնորհակալություն է հայտնել կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանին:«Շնորհակալ եմ հրաշալի աղոթքի համար, որը նվիրել եք Արցախյան պшտերшզմի զnհերի հիշшտшկին»,- շեշտել է Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին:

Հիշեցնենք, որ Իտալիայի Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Օսիո Սոպրա համայնքը , Չերիանո Լագետտո , Ֆորլի համայնքը, Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Արկոյի համայնքը, Վիարեջջոյի համայնքը, Ֆորտե դեյ Մարմի համայնքը, Բերչետո համայնքը, Մալոյի համայնքը,Տոսկանա նահանգի Վիարեջջո քաղաքի համայնքային խորհուրդը, Ռինյանո Ֆլամինիոյի համայնքային խորհուրդը,Սան Ջորջո դի Նոգարո համայնքը, Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել են Արցախի Հանրապետության անկախությունը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ