Որ պաշտոնյաներն են հրաժարվել պարգևավճարներից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պարգևավճար ստանալուց: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Տարեվերջին տրված պարգևավճարներից հրաժարվել է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Մարությանն այդ մասին նույնպես ասել է «Ազատության» եթերում:

ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը նույնպես հրաժարվել է տոնական պարգևավճարից: Այս մասին Գոգյանը հայտարարել էր լրագրողների հետ զրույցում, նշելով, որ իր բաժին գումարը տվել է իր տեղակալին:

Հիշեցնենք, որ վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկվում է պետական պաշտոնյաների ստացած բարձր պարգևավճարները, որը դարձել է թիվ մեկ քննարկման նյութը:

Եթե կլինեն պետական այլ պաշտոնյաներ, ովքեր նույնպես հրաժարվել են իրենց պարգևավճարներից, մենք պատրաստ ենք հրապարակելու նաև նրանց անունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ