Գիտնականներն ասել են՝ ինչպես լրացնել երջանկության հորմոնի պակասը ամանորյա տոներին

Բիոտեխնոլոգներն ասել են, թե Ամանորի տոներին ինչպես կարելի է լրացել երջանկության հորմոնի պակասը, հաղորդում է Лента պարբերականը։

Մասնագետների կարծիքով՝ սնունդը կարող է դառնալ տրամադրության վրա ազդելու միջոցներից մեկը: Նրանք խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել սպիտակուցային սնունդ, որը հարուստ է տրիպտոֆանով՝ ամինաթթու, որը հանդիսանում է սերոտոնինի՝ երջանկության հորմոնի «նախնին»:

Այս նյութից մեծ քանակությամբ կա պանրի, ձկան և ընկույզների որոշ տեսակների մեջ: Նշվում է, որ հավասարակշռություն պահպանելու համար սպիտակուցային սնունդը պետք է ուտել բանջարեղենի հետ, բացառությամբ կարտոֆիլի ու ճակնդեղի: Բացի դրանից փորձագետները նշում են, որ տոնական սեղանի շուրջ պետք է խուսափել «ծանր» ուտեստների մեծ չափաբաժիններից և ալկոհոլից:

Պարբերականը հավելում է, որ ավելի վաղ ռուս բժիշկ-սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կովալկովը հայտնել էր՝ ինչպես արագ և ճիշտ նիհարել մինչև Նոր տարի։ Ըստ մասնագետի, նիհարելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ թե կալորիաների, այլ սննդամթերքի բաղադրությանը։

«Եթե սննդամթերքում ճարպը քիչ է, դա չի նշանակում, որ այն օգտակար է։ Ամեն ինչ միայն ճարպերից չէ կախված: Մարդը երբեք չի գիրանում ճարպից, ինչպես կանաչուց չի կանաչում», – շեշտել է սննդաբանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ