Գյումրեցի ընտանիքը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին

Աջակցության կարիք ունեցող գյումրեցի ընտանիքը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նակամը ներկայացնում են ստորեւ.

«Բարև Ձեզ հարգելի Վարչապետ, Ձեզ դիմում է մի Գյումրեցի կին, ով ունի բազում խնդիրներ և ունի աջակցության կարիք: Բազմիցս Ձեզ գրած նամակներս չեն գտնում իրենց հանգուցալուծումը, հուսով եմ որ այս անգամ կկարողանամ ճիշտ ներկայացնել մեր խնդիրը:

Ես՝ Աննա Խուրշուդյանս ապրում եմ Գյումրի քաղաքում, իմ ընտանիքը կազմված է 4 անձից՝ ես ամուսինս և երկու դուստրս: Մեծ աղջիկս 15 տարեկան մանկուց հաշմանդամ է, ամուսինս 3- րդ կարգի հաշմանդամ:

Կապված մեր ընտանիքի հիվանդությունների, վիրահատությունների, ինչպես նաև ընթացիք բուժոմների պատճառով կանգնել ենք մեծ դժվարությունների առաջ, որը չենք կարողանում ինքնուրույն լուծել: Հարգելի Վարչապետ մենք ունենք մեր երկրին բանկային ինչպես նաև վարկային պարտավորության ծանրաբեռնվածություն, որը մեզ սարսափելի վիճակների մեջ է դնում, մեր չնչին աշխատավարձերով չենք կարողանում հոգալ ընտանիքիս կարիքներն ու վարկային գումարների վճարումները, ինչի արդյունքում կանգնել ենք փակուղու առաջ: Դիմել ենք կենտրոնական բանկ դիմում խնդրանքով, որպեսզի վարկային կազմակերպություններից մեր վարկերը տեղափոխվի ինչ որ բանկ համատեղելիություն կատարվի վերավարկավորում լինի և պարտավորոթյուններս լինեն 1 տեղ և երկարաժամկետ, որպեսզի պարտաճանաչ և քիչ-քիչ վճարունմներով փակենք մեր պարտքերը: Կենտրոնական բանկից ստացանք բացասական պատասխան, որ  «կենտրոնական բանկը չի կարող միջամտել վարկային կազմակերպություններին, ուստի Ձեր հարցերը լուծեք ինքնուրույն»:

Նամակ գրեցի նաև սոցապ նախարարություն, այնտեղից էլ ստացանք հետևյալ պատասխանը, «Սոցապ Նախարարության ենթակայությունից դուրս է Ձեր նամակի խնդրանքը» ու ես նորից ամեն մի նամակի  հետ ապրում սոսկալի հիասթափություն մեր երկրի հանդեպ, որտեղ ոտնահարված են խոցելի խմբի իրավունքները և նամակ խնդրանքները : Բազմաթիվ անհատ բարերարարների ինչպես նաև բարեգործական կազմակերպությունների  նույնպես դիմել եմ խնդրանքով, սակայն անհատ մարդու ձայնը ոչ ոք չի լսում ուստի խնդրում եմ գիտենալով որ Ձեր ենթակայության տակ գտնվում են բազմաթիվ  բարեգործական կազմակերպություններ,  որոնք բնակարաններով, առողջական գումարներով, ինչպես նաև այլ հարցերով օգնում են ահատներին: Իմ նամակն էլ համարեք այդ նամակներից մեկը և խնդրում եմ օգնեք այս նեղ ու մոլորված ճանապահից մեզ դուրս բերել: Կանխավ շնորհակալ եմ նամակս ընթերցելու համար:

Եթե կցանկանաք նակամին կից ներկայացնում եմ այն վարկային ու բանկային կազմակերպությունները, որտեղ ունենք պարտավորվածություն:

Ես՝   Խուրշուդյան Աննա Ստեփանի

  • «Արեգակ» ՈՒՎԿ
  • «Ֆինքա» ՈՒՎԿ
  • Varks. Am
  • Ամերիա բանկ
  • Արդշին բանկ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ