Ինչպիսի՞ն պետք է լինի ցուլի տարվա դիմահարդարումն ու մատնահարդարումը

Դիմահարդարում. Եկեք փայլենք

Լավ ընտրված դիմահարդարումը տոնական տեսքի շատ կարևոր մասն է: 2021 թվականին փայլուն, ոսկեգույն գույները և բոլոր մետաղական երանգները ողջունվում են: Մի՛ մոռացեք դասական կանոնի մասին՝ շեշտը դնում ենք կամ շրթունքների կամ աչքերի վրա: Դիմահարդարները խորհուրդ են տալիս շեշտը դնել շրթունքների վրա:

Stobing-ը կգտնվի 2021 թվականի սկզբի միտումների ցուցակում: Այս թրենդն օգնում է շեշտադրումներ կատարել և պայծառություն հաղորդել դեմքին:
Ի դեպ, նյուդը նույնպես չի հրաժարվում իր դիրքերից, «առանց դիմահարդարման» դիմահարդարումը մնում է նորաձևության մեջ 2020-2021-ի ձմռանը:

Մատնահարդարում. ի՞նչն է նորաձև
Ոսկեգույնը շատ լավ տարբերակ է. հիանալի կլինի օրինակ բեժ լաքը ոսկեգույն ֆրենչով: Փայլերովի ձևավորումն ընդգրկված է նաև 2021 թ.-ի նորաձևության միտումների ցանկում: Իհարկե, սպիտակ գույնով մատնահարդարումը ևս թրենդային է։

 

Բայց խորհուրդ ենք տալիս զերծ մնալ եղունգների վրա «Ամանոր» դիզայնից`տոնածառի զարդարանքների, ձնեմարդերի ու ցլերի տեսքով: Նման «յուրօրինակ» լուծումները թողեք բարձր դասարանների աշակերտուհիներին կամ մանկական ցերեկույթների անիմատորներին: Եթե ​​իսկապես ուզում եք մինի պատկեր նկարել ձեր եղունգի վրա, կանգ առեք շողացող աստղերի վրա. դա կլինի մետաղական թրենդի մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ