Ռուսաստանի գիտությունների ակադեմիան հաստատել է , որ Յակուտիայի Աբիյսկի շրջանում բրդոտ ռնգեղջյուր է հայտնաբերվել։ Հաղորդում է Yakutia daily պարբերականը։
«Նախնական տվյալներով, ռնգեղջյուրը 3-4 տարեկան է, շատ երիտասարդ է։ Ամենայն հավանականությամբ կենդանին գետում է խեղդվել։ Դիակ շատ լավ է պահպանվել և ներքին օրգանների մեծ մասը պահպանված է, ինչը հնարավորություն կտա մանրակրկիտ ուսումնասիրել կենդանու այս տեսակի կենսական առանձնահատկությունները»,- պարբերականին պատմել է կենսաբանական գիտությունների դոկտոր Ալբերտ Պրոտոպոպովը։
Նրա խոսքով՝ կենդանուն գտել են 2020-ի ամռանը, Տիրեխտյախ գետի ափին։ Առանձնահատուկ կարևոր է այն հանգամանքը, որ այս տեղանքում նախկինում կրկին բացառիկ կենդանատեսակների մնացորդներ են այտաբերվել․ 2014-ին մեկ այլ բրդոտ ռնգեղջյուր, իսկ 2019-ին՝ երկու քարանձավային առյուծ։
Պաշտոնական փորձաքննության համար գտածոն Ակադեմիային կփոխանցվի հունվարին։