«Ինձ ոչ մականունով կվախեցնեն, ոչ էլ անուն-ազգանունով». Արթուր Մեսչյան

Այսօր Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոսեց օպերայի երկրորդ գոտին նորից կանաչապատ դարձնելու մասին: Լրագրողները հարցրեցին՝ անարդար մոտեցում չկա՞, երբ որոշ սրճարաններ այդ ծրագրի շրջանակներում քանդվում են, որոշները, օրինակ, «Մեղեդին» մնում: Ի պատասխան՝ Մեսչյանն ասաց, որ չգիտի, թե ովքեր են սեփականատերերը.

«Ճիշտ է, մի 10 հոգի եկել էին, ինչ-որ խնդիր էին ուզում ինձ հետ լուծեին, արդեն սկսվել է, էլի…Բայց թե ովքեր են կոնկրետ սեփականատերերը…շատ են, ինչքան ես գիտեմ: Սա դեռ գաղափար է, մինչեւ նախագիծը չլինի, մինչեւ ինձ չներկայացնեն ամբողջ ծրագիրը, իրացման հարցերը…

Գլխավորը գաղափարն է՝ Օպերայի հրապարակին հպվող գոտին պետք է վերադարձվի օպերայի տարածքին՝ վե՛րջ: Հիմա ում շահերն ենք մենք պաշտպանում, ում շահերը չենք պաշտպանում, ինձ տվյալ դեպքում քաղաքի շահերն են հետաքրքրում:

Ես չեմ ուզում երեխաները հեծանիվ քշեն, իսկ մեկը կես մետրի վրա նստած՝ գարեջուր խմի եւ ծխի: Ես իմ թոռանը չեմ ուզում տեսնեմ այդ իրավիճակում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ