Պողոս Պողոսյան (1958, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան — 2001, Երևան, Հայաստան), Վրաստանի Նինոծմինդա շրջանի բնակիչ, ով սպանվել է 2001 թ.–ի սեպտեմբերի 24–ին Երևանի «Առագաստ» սրճարանում։ Նա սպանվել է այդ պահին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում։
Ականատեսների վկայությամբ ծեծի պատճառ էր հանդիսացել Պողոսյանի կողմից նախագահին ուղղված ողջույնի անհարգալից ձևը։
Չնայած նրան, որ որոշ վկաների պնդմամբ ծեծին մասնկացել են մի քանի հոգի, Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամի՝ Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի նկատմամբ դատարանը ներկայացրեց մեղադրանք և նրան դատապարտեց 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ «անզգույշ սպանություն» հոդվածով։
Այս դատավճիռը առաջացրեց հանրության և Մարդու իրավունքների պաշտպանության որոշ միջազգային կազմակերպություններ խիստ դժգոհությունը, որոնք մեղադրեցին նախագահ Քոչարյանին հանցագործության մեղավորներին հովանավորելու մեջ։