Համացանցում է հայտնվել են կադրեր հայերի ու դաղստանցիների մասսայական կռվից

«Mash» Telagram ալիքը  հրապարակել է  հայերի և դաղստանցիների միջև մասսայական կռվի տեսանյութը: «Mash» Telagram ալիքի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել անցած՝ 2018 թվականի հուլիսին՝ մերձմոսկովյան Չեխով քաղաքի Рай կոչվող սրճարանում:

Հաղորդվում է, որ միջադեպի ժամանակ դանակահարություն ու հրազենային կրակոցներ են եղել: Ձերբակալված անձինք, սակայն, որոշ ժամանակ անց բաց են թողնվել, իսկ գործը փակվել է տեղի ոստիկանների կողմից:

Աղբյուրը հայտնում է, որ կռվի մասնակիցների թվում եղել են նաև Հայաստանի քաղաքացիներ:


ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում հայտնված դեպքից հետո Չեխով քաղաքի ոստիկանության պետը ձերբակալվել էր: Նրան ու ոստիկանության ևս մի քանի աշխատակիցների մեղադրվել էին կաշառք ստանալու մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ