Չինաստանում աշխատակցուհիներին ստիպել են ծնկաչոք սողալ․պատճառը իմանալուց հետո հաստատ կապշեք

Չինաստանում տնօրենը պլանը չկատարելու պատճառով իր աշխատակիցներին ստիպել է ծնկաչոք սողալ մարդաշատ փողոցում։

Ցզաոչժուան քաղաքի բնակիչները ականատես են եղել, թե ինչպես են չորեքթաթ քայլում գրասենյակային հագուստով կանայք։ Տնօրենն ինքն է առաջնորդել «քայլերթը»՝ ընկերության դրոշը ձեռքին։

 Շուտով դեպքի վայր են եկել ոստիկանները և սկսել են պարզաբանումներ պահանջել։ Տնօրենը նրանց բացատրել է, որ դա ընդամենը թրենինգ է աշխատակցուհիների համար, որոնք չեն կատարել աշխատանքային պլանը։

 

Ոստիկանների միջամտությամբ «թրենինգը» դադարեցվել է, ընկերության ղեկավարությունը նկատողություն է ստացել իր աշխատակցուհիների հետ նման կերպ վարվելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ