«Լադա Պրիոռա» մակնիշի ավտոմեքենան Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել հունվարի 24-ին։ Այն ճանապարհային ոստիկանների տեսադաշտում էր հայտնվել մայրաքաղաքի Սեբաստիայի փողոցում, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Շրջագայության ընթացքում ՃՈ ուղեկցող վաշտի 3-րդ դասակի ծառայողներն արձանագրել էին, որ մեքենան գերազանցել է սահմանված արագությունը։ Հրահանգել էին վարորդին կանգ առնել, սակայն «Լադայի» վարորդն էլ ավելի էր արագացրել ընթացքը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։