Պատերազմից հետո առաջին պսակադրությունը Դադիվանքում

Քարվաճառի շրջանի Դադիվանք եկեղեցում հայկական հարսանիք է տեղի ունեցել:

Աղբյուրի հաղորդմամբ` հարսանեկան արարողությունն իրականացվել է ռուս խաղաղապահների օժանդակությամբ:

Դադիվանքը  Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև, Տրտու գետի ձախ ափին, անտառապատ փոքրիկ բլրի վրա, եղել է Արցախի հնագույն սրբավայրերից մեկը: Ժամանակին այսեղ եղել է Խութ բնակավայրը: Ըստ ավանդության, դեռևս 1-ին դարում այստեղ է գալիս Սուրբ Թադեոս առաքյալի աշակերտներից մեկը՝ Դադին, և նահատակվում: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվում է վանք, որն ի պատիվ նրա կոչվում է Դադիվանք, իսկ ըստ տեղանքի՝ Խութավանք: Իսկ արդեն 5-րդ դարում այն հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ: Վանքային համալիրը բազմիցս ենթարկվել է օտարների հարձակումներին, ավերվել ու կողոպտվել նրանց կողմից, սակայն նորից վերանորոգվել ու վերականգնվել է:

Համալիրի ներկայիս պահպանված շինությունները 12-13-րդ դարի կառույցներ են: Գլխավոր եկեղեցին՝ Կաթողիկեն, կառուցել է իշխան Վախթանգի կինը՝ Արզու խաթունը: Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ