«Լավ լինեք, սաղ լինեք». Թինա Կանդելակին և վարչապետ Փաշինյանը Դավոսում զրուցել են հայերեն

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար, Матч-ТВ-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Դավոսում Համաշխարհային տնեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ում հետ հայերեն է խոսել:

«Բարեւ Ձեզ: Բարին Ձեզ: Գիտե՞ք, որ մայրս հայուհի է»,- հայերենով հարցրել է Կանդելակին:

Հայաստանի վարչապետը նախ հայերենով է պատասխանել, իսկ հետո անգլերենով, որ «այդ մասին Հայաստանում բոլորը գիտեն»:

Փաշինյանն այդ պահին զրուցում էր վրացի բիզնեսմեն Դավիդ Յակոբաշվիլիի հետ, եւ Թինան նրանից նույնպես հետաքրքրվել է:

«Դուք գիտեի՞ք, որ իմ մայրը հայուհի է»,- արդեն վրացերենով Յակոբաշվիլիին է հրացրել Թինան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ