Հաջորդ տարվանից Երևանի 10 վարչական շրջաններում կհանվեն կարմիր գծերը

ԱԺ-ն քննարկեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղի վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ հաջորդ տարվանից Երևանի 10 վարչական շրջաններում կհանվեն կարմիր գծերը և այսուհետև Երևանի քաղաքապետարանը չի կարող այլևս տուգանել քաղաքացիներին մեկ կամ երկու լուսանկարի միջոցով:

«Կարմիր գծեր կլինեն միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, ինչպես նաև կարմիր գծերի առկայության դեպքում քաղաքացին կտուգանվի միայն այն դեպքում, երբ կլինի 15 րոպե մեքենան կայանելու փաստը հաստատող տեսանյութը: Մյուս դեպքերում տուգանելու հնարավորություն քաղաքապետարանը չի ունենալու»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետրանի կողմից արդեն տեղադրվել է էլեկտրոնային համակարգ, որն ավտոմատ կֆիքի կարմիր գծերի խախտումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ