Այսօր վերլուծաբան Մենուա Հարությունյանի ու ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանի մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի հիմնական թեման ներքաղաքական պրոցեսներն էին, իշխանության քայլերն ընտրություններից հետո, Մարտի 1-ի դեպքերի մասին պատմող երկու ֆիլմերի ցուցադրությունը, արձագանքները:
Սակայն ամբողջ ասուլիսի ընթացքում բանախոսներն իրար հերթ չէին տալիս և միմյանց հակաճառում էին: Բանը հասավ նաև վիճաբանության:
Անի Խաչատրյանը կարծում է, որ Մենուա Հարությունյանը շատ սխալ է անում ՝ պաշտպանելով Ռոբերտ Քոչարյանի շահերը, իսկ Մենուա Հարությունյանն էլ նշում է, որ այժմ ով ինչ ուզում է՝ խոսում է, ու ոչ մեկը չի նայում անմեղության կանխավարկածին, բոլորը մեղադրանքներ են հնչեցնում առանց հիմքերի:
«Դու խեղկատակ ես, դու քեզանից ոչինչ չես ներկայացում, քեզ չի ընկալում հանրապետությունը: Գնա՛, ձի քշի»,- ասաց Անի Խաչատրյանը: