Սաշիկի որդու՝ Ֆրանկլին Գոնսալեսի արտահանձնման մասին դատախազության հարցումը

Պրահայի դատախազությունն ստացել է Հայաստանի գլխավոր դատախազության՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հայցը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է մայրաքաղաքի վերահսկիչ գերատեսչության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալան:

«Կարող եմ հաստատել, որ Պրահայի քաղաքային դատախազությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից պաշտոնական դիմում է ստացել Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին: Այժմ պետք է դիտարկվեն համապատասխան փաստաթղթերը: Դրանից հետո միայն առաջարկ կարվի արտահանձնման թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին»,- ասել է Ցիմբալան:

Չեխիայի օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների հնարավոր արտահանձնման մասին վերջնական որոշում կայացնում է արդարադատության նախարարը: Միևնույն ժամանակ նշվում է, որ նրա որոշումը կարող է չհամապատասխանել տեղի դատարանների որոշումներին:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին Պրահայում ձերբակալել են 2018 թվականին: Հայաստանում նրան մեղադրում են թմրանյութերի վաճառքի և անօրինական զենք պահելու մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ