Ալիևի շոուն շարունակվում է. Հայերն ազատվեցին այդ կեղտից

Ալիևի հետ հանդիպումներն ու քննարկումները բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ ու պաշտոնական հանգրվան չեն: Այս մասին հունվարի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է Դավոսի հանդիպմանը, ապա Դավոսի կազմակերպիչներ իմանալով, որ երկուս էլ էստեղ ենք, հարցրել են, թե արդյոք դեմ չենք շփմանը, մենք ասել ենք՝ դեմ չենք: Ադրբեջանի նախագահն էլ է նույնը ասել և ոչ պաշտոնապես հանդիպել, քննարկել ենք:

Հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ եթե առնվազն նույն տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումներից: Ես նկատի ունեմ, որ մեր պայմանավորվածությունները այնպիսին են, որ եթե որևէ հանդիպմանը դեմ դիմաց դուրս գանք, պետք է 2 բառ փոխանակենք, խոսենք»,-ասել է Փաշինյանը:

Հանդիպման բովանդակության նասին վարչապետն ասել է. «Ըստ էության մեր երեք հանդիպումների ժամանակ մենք ավելի շատ քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը: Այսինքն երբ ինչ տեղի ունեցավ, երբ ինչ իրավիճակ էր և այդպես շարունակ: Իհարկե, քննարկում ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ, հնարավորություններ, ինչ անհնարինություններ կան կարգավորման կոնտեքստում:

Ոչ մի էսպես կոնկրետ դետալ չենք քննարկում, մենք ուղղակի մտքեր ենք փոխանակում: Սա ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի փոխադարձ ընկալումներին ծանոթանալու հնարավորություն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ