Այսօր Լևոնի ծննդյան տարեդարձն է. լրացավ նրա 6-րդ տարին: Տանը նրան շնորհավորել էին, նվերներ փոխանցել, սակայն այս ծննդյան տարեդարձը տարբերվում էր նախորդներից. Լևոնը ծնունդը նշում էր առանց հոր՝ Սարգիս Իսկանդարյանի: Վերջինս զոհվել է արցախյան պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 29-ին:
Տղան քույրիկի՝ 2.5 տարեկան Մարիայի, մոր և հորաքրոջ հետ եկել էր «Հայ հերոսներ» բարեգործական կազմակերպության կողմից կազմակերպված՝ «Երեխաները հանուն խաղաղության» խորագիրը կրող միջոցառմանը: Նա չգիտեր, որ միջոցառման մի հատվածը նվիրված էր լինելու իր ծննդյան տարեդարձին:Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի բակում հավաքվել էին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած պատերազմի հետևանքով ծնողազուկ դարձած երեխաները: Լսվում էին խաղաղության մասին երգեր, իսկ բակում հավաքված 100-ից ավել երեխաների ձեռքին սպիտակ փուչիկներ էին՝ «Հայրիկ, քեզ կատոտել եմ», «Հայրիկ, հպարտանում եմ քեզնով», «Հայրիկ, ես քեզ սիրում եմ» և այլ գրություններով: Երեխաները փուչիկներ բաց թողեցին երկինք՝ ի նշան խաղաղության:
Երեխաներին այցելել էր նաև 6-ամյա Վահեն, ով պատերազմի օրերին ընկույզ էր վաճառում և գումարը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին:Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի բակում հավաքվել էին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած պատերազմի հետևանքով ծնողազուկ դարձած երեխաները: Լսվում էին խաղաղության մասին երգեր, իսկ բակում հավաքված 100-ից ավել երեխաների ձեռքին սպիտակ փուչիկներ էին՝ «Հայրիկ, քեզ կատոտել եմ», «Հայրիկ, հպարտանում եմ քեզնով», «Հայրիկ, ես քեզ սիրում եմ» և այլ գրություններով: Երեխաները փուչիկներ բաց թողեցին երկինք՝ ի նշան խաղաղության:
Երեխաներին այցելել էր նաև 6-ամյա Վահեն, ով պատերազմի օրերին ընկույզ էր վաճառում և գումարը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին:Լևոնը հոր մասին խոսելիս հայացքը փախցնում է, խուսափում է նայել դիմացինի աչքերին: Տղան հրաժարվում է ընդունել իրականությունը:
«Իրա ախպեր զինվորները գնացել են տուն, պապան մնացել ա սահմանում»,-ասում է Լևոնը և վազելով փախչում: Հետո հետ է գալիս ու ասում, որ ինքն էլ է զինվոր դառնալու, որ սահման գնա: Ասում է, որ ցանկանում է «իսկական զենք» նվեր ստանա, քանի որ «խաղալիքով կռիվ չեն գնում»:
«Հայ հերոսներ» կազմակերպության ղեկավար Լիլիթ Գրիգորյանը, ով հասցրել է այցելել Արմավիրի մարզում ապրող պատերազմի դաշտում զոհվածների ընտանիքներին, հայտարարեց, թե միջոցառման նպատակը երեխաներին փոքր-ինչ կտրելն է իրականությունից: Նրանց ընտանիքներում այս տարի տոնածառներ, տոնական սեղաններ չեն լինելու, ուստի այդ բացը փորձում են լրացնել միջոցառման շրջանակներում:
Երեխաներին վերջում հյուր եկավ Ձմեռ պապը և նվերներ բաժանեց: