«Ահա թե Դավոսում ինչ ասացի մեր մեծագույն խնդրի մասին». Նիկոլ Փաշիյանը տեսանյութ է հրապարակել

«Եվ ամենամեծ մարտահրավերը՝ մեր ժողովրդավարությունը ուժեղացնելն է տնտեսապես:

Բանն այն է, որ մենք տասնամյակներ շարունակ մեծ խնդիր ունեինք ընտրակաշառքների հետ կապված, երբ մարդիկ, իրենց աղքատության պատճառով, փաստացի ստիպված էին վաճառել իրենց ձայնը և քվեարկել ընտրակաշառքի դիմաց: Իհարկե, վերջին հեղափոխությունը մարդկանց ժամանակավորապես ազատեց այս իրավիճակից, բայց այժմ մեզ անհրաժեշտ է ուժեղացնել մեր քաղաքացիներին և նրանց դարձնել տնտեսապես ավելի անկախ», — նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այժմ պատրաստվում է միկրոբիզնեսը ազատել հարկերից՝ այսպիսով խրախուսելով քաղաքացիների քայլերը՝ աղքատությունը հաղթահարելու գործում, ու նաև պատրաստվում է պարզեցնել օրենսդրական դաշտը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար:

 

 

«Մեր հիմնական մարտահրավերը մեր ժողովրդավարությունը տնտեսապես հզորացնելն է, և մենք հույս ունենք հրապուրել նոր օտարերկրյա ներդրողների, որովհետև մենք կարողացանք պայքարել կոռուպցիայի դեմ և օրենքի իրական գերիշխանություն հաստատել և մենք պատրաստվում ենք պարզեցնել օրենսդրական դաշտը՝ օտարերկրյա ներդրողներին հրապուրելու համար», — նշեց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ