Հայ կնոջ հայհոյախառն արտահայտություններն ու լկտի պահվածքը Մոսկվայի կենտրոնում

Հավանաբար Ձեզանից շատերն են լսել, իսկ ոմանք ականատես են եղել Ռուսաստանում գործող СтопХам նախաձեռնության ակցիաներին: Նախաձեռնություն պայքարում է օրինախախտ վարորդների դեմ, ովքեր իրենց վեր դասելով ամեն օրենքց մեքենան կայանում են այնտեղ, որտեղ ավելի նպատակահարմար են գտնում:

Չնայած նրան, որ դրանով իսկ նրանք կարող են խոչընդոտ հանդիսանալ երթևկության այլ մասնակիցների կամ պարզապես հետիոտների համար:

Նախաձեռնության անդամների բազմիցս են ընդհարումներ ունեցել վարորդերի հետ, ովքեր անտեսելով վերջիններիս մեքենան նախատեսված վայրում կայանելու բազում հորդորները՝ հրաժարվում են տեղաշարժել իրենց մեքենանա:

Սակայն այս անգամ նախաձեռնության անդամներն ընդհարվեցին մի կնոջ հետ, ով ինչպես պարզվեց հետագայում՝ հայ է:

Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես կարող էր հայ կինը նման պահվածք դրսորել՝ անկախ նրանից, թե որ երկրում է գտնվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ