Երեխայի գլխին «սատանայի եղջյուրներ» են հայտնվել՝ պատճառը բնածին շեղումն էր

Հազվագյուտ բնածին շեղման պատճառով երեխայի գլխին «սատանայի եղջյուրներ» են հայտնվել նրա մոտ ախտորոշվել է հիդրաէնցեֆալիա:Դա գլխուղեղի բնածին շեղում է, որին հատուկ է մեծ կիսագնդերի ամբողջական կամ գրեթե ամբողջական բացակայությունը, որոնք փոխարինված են ողնուղեղի հեղուկով լցված խոռոչով:Արատի հաճախակիությունը կազմում է 18 հազար նորածնին մեկ դեպք: Հիվանդների մոտ բացակայում է գանգոսկրը:

Հիմա Քլինը 22 ամսական է: Նրան մարտ ամսին վիրահատվել էին, բայց քանի որ ուղեղը չէր ձևավորվել, գանգոսկրերը «փլվել» են՝ երեխայի գլխին թողնելով կարծրացումներ։

Նա այժմ բուժում է ստանում ֆիլիպինյան բժշկական կենտրոններից մեկում: Քլինին կերակրում են հատուկ խողովակով և դրանից բացի, նա չի կարողանում շնչել առանց շնչառական խողովակի, որը պետք է փոխել յուրաքանչյուր կես տարին մեկ:

Քլինի վիճակը գնալով վատթարանում է, քանի որ նրա «եղջյուրը» շարունակում է աճել: Արատը շտկելու համար անհրաժեշտ է գանգի վերականգնման վիրահատություն: Չնայած այն հանգամանքին, որ հիդրաէնցեֆալիայի ժամանակ ողջ մնալու հավանականությունը շատ քիչ է նվազագույն է, և երեխաներից շատերը մահանում են կյանքի առաջին տարում, Քլինին բուժող բժիշկները ավելի լավատեսական կանխատեսումներ են անում:

Սովորաբար նման ախտորոշմամբ երեխաների մոտ դիտվում են ջղաձգումներ, մտավոր զարգացման արգելակում, տեսողության խնդիրներ, ինչն արդյունքում հաշմանդամության է բերումԱյս հիվանդությունը արդյունավետ բուժում չունի:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ