«Մանվե՛լ, Նիկոլը սաղ ազգիդ գլխին ****». վերջին շրջանի քաղաքական բոցերը

«Մանվել Գրիգորյանն ունի մեղադրյալի կարգավիճակ. նա պատիժ չի կրում: Բազմիցս ասել եմ, եթե կապացուցվի իրեն մեղսագրված մեղքը, ապա պատիժը թող կրի ամենամաքսիմալ ձևով»,- ասում է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ ի պատասխան ցուցարարների այն պահանջներին, որ պետք է կալանավորվի:

Եվ որ կալանքի հիմքեր չկան, ուրեմն իրավաչափ չեն:

Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու դատական ակտի հիմքերին անդրադառնալով՝ Բաղդասարյանն ասաց, որ գրավը որպես այլընտրաքային խափանման միջոց կիրառելը հիմնավորվում է Քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի ներքո՝ նախաքննությունից խուսափելը, խոչընդոտելը կամ նոր հանցագործություն կատարելը:

Իսկ Մանվել Գրիգորյանի պարագայում, փաստաբանի համոզմամբ, բացակայում են դրանք: Հղում անելով եվրոպական դատարանի նախադեպային որոշմանը՝ նշում է, որ վերացական դատողություններով անձին չի կարելի կալանավորել:

«Ժամանակին, երբ անհիմն բավարարում էին կալանքի  սանկցիան և ներկայացնում, մենք առաջարկում էինք Գրիգորյանին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ Հայաստանին դատի չի տա»»,- եզրափակեց փաստաբանը՝ պատասխանելով ՄԻԵԴ դիմելու վերաբերյալ հարցին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ