Անցնող 2020 թվականը «կործանարար» էր, բայց գալիք 2021-ը կլինի ավելի լավը: Այս մասին իր բլոգում գրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:
Միլիարդատերը հիշեցրել է, որ այս տարի կորոնավիրուսի համավարակը ավելի քան 1,6 միլիոն մարդու կյանք է խլել և տրիլիոնավոր դոլարների վնաս հասցրել համաշխարհային տնտեսությանը: Սակայն, 2021 թվականին, նա վստահ է, «կլինեն լավ նորություններ»:
«Հույսի համար կա երկու պատճառ»,- գրում է Գեյթսը: Նախ՝ դիմակները, սոցիալական հեռավորությունը և այլ միջոցառումները կարող են դանդաղեցնել վիրուսի տարածումը: Երկրորդ, հաջորդ գարնանը պատվաստանյութերը կսկսեն գլոբալ ազդեցություն ունենալ վիրուսի տարածման վրա. մահվան և վարակման դեպքերը, առնվազն հարուստ երկրներում, կնվազեն, և «կյանքը շատ ավելի մոտ կլինի նորմալին, քան հիմա», — կարծում է Գեյթսը: