Ռոբերտ Քոչարյանի նոր՝ բացառիկ հարցազրույցը

Հայտնի քաղաքական մեկանաբան Նիկոլայ Սվանիձեի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսել է քաղաքական հուշագրությունների ժանրի իր նոր լույս տեսած գրքի մասին, ուր խոսում է ժամանակակից Հայաստանի քաղաքական կյանքի մասին, որում էական է նաև իր դերակատարությունը, ինչպես նաև վերակառուցման ժամանակաշրջանի ու ԽՍՀՄ փլուզման մասին։

«Երկրի գաղափարախոսությունն արդեն ճեղք էր տվել, իսկ ղեկավարությունը չուներ նոր գրավիչ գաղափարներ, որ դրանք առաջարկեր հասարակությանը։ Բացի դրանից, չկար նաև քաղաքական կամք ԽՍՀՄ փլուզումը թույլ չտալու համար»,- մասնավորապես նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև հակադարձել է այն պնդումներին, թե ԽՍՀՄ փլուզումը սկսվել է Ղարաբաղից։

«Երկրի փլուզումը սկսվեց բոլորովին այլ պատճառներով։ Պարզապես դա առավել ակնհայտ երևաց այն հատվածներում, ուր լարվածությունն ամենաուժեղն էր, երբ ազգային գործընթացներ էին ընթանում։ Իսկ Խորհրդային Միությունում փորձում էին դա խլացնել, և երբ Մոսկվայում իմ հանդիպումների ժամանակ ես փորձում էի բացատրել իրավիճակը, ինձ ասում էին, որ այդպիսի պրոցեսները ԽՍՀՄ-ում շատ են, և մեկի լուծումը կարող է բերել շղթայական ռեակցիայի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ