«Հիշեք անցյալը, այդ դժոխքով մենք արդեն անցել ենք». Նվեր Մնացականյան

2008 թվականի Հայաստանի նախագահական ընտրությունների բողոքարկում, իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել 2008 թ. Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Երևանում։ Մի շարք բողոքի ակցիաներ և հանրահավաքներ, որոնք սկսվել են 2008 թ. Փետրվարի 19-ից հետո։

Բողոքներն ուղղված էին ընտրությունների ընթացքում նկատված խախտումների դեմ և կազմակերպված էին նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից։

Քաղաք բերված ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվեց 10 և վիրավորվեց մոտ 300 մարդ։

Բողոքի ակցիաներն սկսվեցին փետրվարի 20-ին՝ համախմբելով ընդդիմության շուրջ 25000 համակիրների։ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ բանակը դուրս չի գա ժողովուրդի դեմ՝ վկայակոչելով այն փաստը, որ ինքն աջակցություն է ստանում պաշտպանության երկու փոխնախարարներից։ Փետրվարի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկու ընդդիմադիր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ իրենք չեն ընդունում արդյունքները։

Մեկ օր անց իր հրաժարականը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` իր որոշումը հիմնավորելով ընտրական գործընթացի հանդեպ անվստահությամբ և նշելով, որ կեղծարարությունների մեխանիզմը ներդրվել է դեռևս 1996 թ.-ին` Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ