անթ հեռուստաընկերության լուրերի թողարկման ժամանակ զավեշտալի և հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Լուրերի մեկնաբան Նաիրի Հոխիկյանը չկարողացավ ճիշտ արտաբերել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Բահգատ Դիսուկիի անունը:
Նա առանձին ասաց Դե սուկի և այդ բառից հետո չէր կարողանում հավաքվել և շարունակել խոսքը, անընդհատ ծիծաղում էր:
Պետք է նկատել, որ Հայաստան գործուղված տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններից շատերի ազգանուններն են զվարճանքի առարկա դառնում:
Հիշեցնենք Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի ազգանունը, որն ի սկզբանե Լակոտ է գրվել, ապա փոխել և դարձրել են Լաքոտ: Այս բառը նույնպես սկզբնական շրջանում արտաբերելիս տարօրինակ էր թվում, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչ է նշանակում լաքոտ: