Էմմին ծնվել է 1984 թվականի ապրիլի 12-ին Երևանում՝ խորհրդային ջազային երգչուհի Նադեժդա Սարգսյանի և ջազային դաշնակահար Դավիթ Բեջանյանի ընտանիքում։
Էմմիի գործունեությունը սկսվել է այն բանից հետո, երբ նա 1990 թվականին ձայնագրեց իր առաջին «Հայաստան» երգը և թողարկեց դրա վիդեոն։
Նա արդեն երեք տարի է ինչ ամուսնացած է և այս տարիների ընթացքում նա թաքցնում է ամուսնուն՝ պարզաբանելով, որ վերջինս հանրային մարդ չէ և չի ցանկանում երևալ:
Տարիներ են անցել երգչուհու ամուսնությունից, բայց այսօր էլ շատերին հանգիստ չի տալիս այն միտքը, թե ով է երգչուհու ամուսինը:
Էմմիի ամուսնու անունը Վահե է, ով ժամանակին ուներ Ինստագրամի էջ, չնայած այն փակ էր և հասանելի միայն մտերիմ մարդկանց համար:
Վահեն երգչուհու հետ մի քանի անգամ Հայաստան է այցելել, բայց այդ ժամանակ էլ նրան բացահայտել չի հաջողվել:
Եվ այսպես՝ Ինստագրամի օգտատերերից մեկի բացթողման պատճառով հրապարակվել է Էմմիի ամուսնու լուսանկարը, որը, ի դեպ, Հրաչ Մուրադյանի ծննդյան խնջույքի ժամանակ է արվել: